Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր և դերասանուհի Նորա Գրիգորյանի համար անցնող տարին լի էր կարևորագույն իրադարձություններով և ձեռքերումներով: Սակայն մեծ ցավով պետք է նշենք, որ կային նաև կորուստներ:
Վերը նշված և այլ թեմաների շուրջ Yerevannews.am-ը զրուցեց երիտասարդ, բայց բազմաշնորհ և տաղանդավոր Նորա Գրիգորյանի հետ:

- Ամանորը դիմավորելու եմ բացառապես ընտանեկան մթնոլորտում. սկզբում ամուսնուս հետ՝ մեր տանը, հետո միասին այցելելու ենք իմ և ամուսնուս ծնողներին:

Ինչ վերաբերում է ավարտվող տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, երջանկությամբ պետք է նշեմ, որ կյանքիս ամենակարևոր իրադարձություններից մեկն է տեղի ունեցել. խոսքն ամուսնությանս մասին է: Քիչ չէին նաև մասնագիտական իրադարձություններն ու ձեռքբերումները, քանի որ «Արտավազդ» մրցանակին եմ արժանացել որպես լավագույն դերասանուհի և որպես ռեժիսոր հասցրել եմ 3 ներկայացում բեմադրել:

- Հավատում եք արդյո՞ք Ձմեռ պապիկին:

- Աշխատանքի բերումով հաճախ եմ տեսնում, թե երեխաներն ինչ սպասումով են դիմավորում Ձմեռ պապիկին ու ինչ երջանկությամբ են հավատում նրան: Եվ այդ ամենը տեսնելով ես նույնպես շատ եմ ուզում հավատալ Ձմեռ պապիկին: Զգում եմ, որ ներսումս հեքիաթի պակաս կա:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք եկող տարում հարցին դերասանուհին պատասխանեց.

- Խաղաղություն, անսահման առողջություն և ամենա-ամենա լավ իրադարձություններն ու երևույթները թող ուղեկցեն բոլոր-բոլորին:

Այսպիսին էր անչափ բարեհամբույր և բազմաշնորհ Նորա Գրիգորյանի ամանորյա բարեմաղթանքը: Իսկ Yerevannews.am-ը մեծ հաճույքով միանում է այդ բարեմաղթանքին և Նորա Գրիգորյանի երիտասարդ ընտանիքին գալիք տարում ցանկանում չքնաղ և առողջ հրաշամանուկ: