ԱԺ պատգամավոր և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerevannews.am-ի հետ ունացած կարճատև հեռախոսազրույցի ընթացքում չթաքցրեց իր վրդովմունքն ավարտվող տարում տեղի ունեցած քաղաքական խնդիրների վերաբերյալ և 2014թ.-ին ինչպիսի՞ ձեռքբերումներ եղան հարցին այսկերպ պատասխանեց՝

2014 թվականի լավագույն ձեռքերումներից մեկը քաղբանտարկյալների առկայությունն էր՝ նաև ազատամարտիկների տեսքով: Երկրորդ ձեռքբերումը Սուրիկ Խաչատրյանի մարզպետի պաշտոնում նորից նշանակումն էր: Հերոս-հրամանատար ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնությունները երրորդն էր: Հաջորդ նմանատիպ ձեռքբերումը պատգամավորի նկատմամբ բռնությունն էր: Մյուսը գազի, հոսանքի և այլ թանկացումներն էին: Կարծում եմ սրանք ավարտվող տարվա իշխանությունների լավագույն ձեռքբերումներն էին:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց նաև 2015թ.-ից ունեցած սպասելիքի մասին, որը նույնացրեց նաև ժողովրդին ուղղված բարեմաղթանքի հետ:

2015-ին սպասում եմ, որ ժողովուրդն այլևս անհամբեր դառնա: Հակառակ պարագայում նշածս ձեռքբերումներն անընդհատ շարունակվելու են: