Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, հիանալի, սքանչելի երգչուհի և պարզապես օրինակելի հայ Ռաիսա Մկրտչյանը մեծ սիրով զրուցեց Yerevannews.am-ի հետ և իր ամանորյա բարեմաղթանքը հղեց հայ հասարակությանը:

Ամանորը մշտապես եղել է ընտանեկան տոն, բարեկամներին և հարազատներին միացնելու տոն: Այդ առումով իրավիճակն այժմ փոքր-ինչ փոխվել է, բայց միևնույն է Ամանորը մնում է հայերի ամենասիրված, ամենասպասված և ամենասիրելի տոնը: Դա է պատճառը, որ շատերը նույնիսկ պարտքով, բայց շքեղ սեղաններ են գցում: Մենք միշտ շատ ենք կարևորել Նոր Տարին և մեծ նշանակություն ենք տվել: Ամեն հայկական տուն, անկախ սոցիալական վիճակից, շատ լավ տոնում է այդ տոնը:

Սիրելի երգչուհու տոնական բարեմաղթանքը լի է իրեն հատուկ ջերմությամբ, բարությամբ և սիրով:

Նոր տարին բոլորիս համար թող լինի հաջողության, առողջության և խաղաղության տարի: Մեր երկիրը հեռու լինի ամեն տեսակ արհավիրքներից և փորձություններից, որպեսզի մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք ունենա և սոցիալական դժվարությունները կարողանան իրենց լուծումը գտնել: Շատ կուզեի, որ երիտասարդները ոչ թե մեկնեին արտասահման, այլ մնային այստեղ, աշխատեին այստեղ և օգտագործեին իրենց մասնագիտական հնարավորությունները մեր երկիրը զորավոր դարձնելու համար: Աստծո աջը թող լինի մեր երկրի և մեզ վրա:

Yerevannews.am-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Ռաիսա Մկրտչյանին հարցազրույցի համար և սրտանց շնորհավորում է մեր հրաշալի արտիստի Ամանորը և ցանկանում քաջ առաղջություն