Ղեկավարի և առաջնորդի մեջ կա հստակ տարբերություն: Ղեկավարի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրա պաշտոնական դիրքով: Նա կառավարում է անձնակազմի աշխատանքները և պատասխանատվություն է կրում դրանց կատարման համար: Իսկ առաջնորդը կարողանում է ոգեշնչել, օգնում է հաղթահարել դժվարությունները և ադապտացվել նորություններին: Մարդիկ պատրաստ են հետևել նրան:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը, կատարելով որոշակի ուսումնասիրություններ, հավաստաիցնում է, որ առաջնորդ դառնալու համար պարտադիր չէ ունենալ այդ բոլոր հատկանիշները: Շրջապատը առաջնորդ է ճանաչում նրան, ով դրսևորում է իրեն որպես առաջնորդ:

1. Առաջնորդը պետք է կարողանա ազդել շրջապատող մարդկանց վրա: Այս հատկանիշն այլ կերպ անվանում են խարիզմա: Շատերը կարծում են, որ այս հատկանիշը տրվում է ի ծնե, սակայն որոշ մասնագետներ ասում են, թե սա «ուրիշ լինելու» կարողությունն է, իսկ սրա համար անհրաժեշտ է ուղղակի ստեղծել առասպել, որին կհավատան մյուսները:

2. Ինքնավստահություն. իսկական առաջնորդը ինքնավստահություն է հորդում, ցանկացած խնդիր լուծելու ունակություն: Կարևոր նախապայմանն այն է, որ առաջնորդն ինքը հավատա դրան, այլ ոչ թե ձևացնի:

3. Սթրեսների նկատմամբ կայուն. առաջնորդի անբաժանելի հատկություններից պետք է լինեն հուզական հավասարակշռվածությունը, ինքնատիրապետումը, յուրաքանչյուր դեպքում սառնասրտություն պահպանելու կարողությունը:

4. Սրամտություն. պրակտիկ ինտելեկտը, խնդիրը ստեղծագործորեն լուծելու կարողությունը, կրեատիվությունը միշտ բարձրացրել են մարդուն մյուսների աչքերում: