Ավտոբուսների վրա փակցված գովազդային բաններները այսօր հանդիսանում են գովազդի ամենահաջողված և հեռանկարային տարբերակներից մեկը: Սակայն բաններ ստեղծելը բարդ աշխատանք է. այն պահանջում է ժամանակ, ֆինանսական ծախսեր, կրեատիվություն և լավագույնը ստեղծելու ցանկություն:

Որպեսզի գովազդային բաների ստեղծման արդյունքը լինի դրական անհրաժեշտ է հետևել մի քանի ցուցումների: Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը առանձնացրել է մի քանի կարևոր խորհուրդ ոլորտի մասնագետների համար:

1. Բաների նշանակությունը. առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի համար ենք մենք ստեղծում գովազդային բանները: Եթե չկա կոնկրետ նպատակ և խնդիր, ապա կորում է բաններ ստեղծելու իմաստը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նպատակներն ու խնդիրները պետք է լինեն հստակ սահմանված (օր. ապրանքների և ծառայությունների շուկայում առաջընթացը, նոր հաճախորդների ներգրավումը և այլն):

2. Թիրախային խումբ. երբ ստեղծում եք որևէ գովազդային բաններ, ապա անպայմանորեն անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչպիսի լսարանի համար եք այն ստեղծում: Այսինքն՝ գովազդը պետք է հաշվի առնի նրանց ցանկությունները, ում համար որ ստեղծվում է:

3. Նախքան ձեր գովազդային բանների կիրառությունը անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի մարքեթինգային հետազոտություններ և փորձարկումներ: Բացի հաճախորդների ցանկությունը հաշի առնելը կան նաև այլ ցուցանիշներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե որքանով է արդյունավետ տվյալ գովազդը:

4. Գովազդային բաներ ստեղծելիս անպայմանորեն անհրաժեշտ է մանրակրկտրորեն աշխատել փոխանցվող տեղեկատվության, ինչպես նաև դիզայնի ու գույների վրա: Գովազդը պետք է կարողանա փոխանցել հստակ և հաճախորդին հետաքրքիր, գրավիչ ինֆորմացիա: Իսկ արտաքին տեսքը տեսողական մակարդակի վրա կգրավի ձեր ապագա հաճախորդների ուշադրությունը: