Ներկայումս անկախ և զարգացող Հայաստանի համար անչափ կարևոր ոլորտ է հանդիսանում շինարարության ճյուղը: Բազմաթիվ աշխատատեղեր ապահովող շինարարության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև որոշակի աջակցություն ուրիշների կողմից: Այս նպատակով 2015թ.-ի մայիսի 3-5 կկայանա «Շինարարություն և Ինտերիեր - 2015» խոշորագույն մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցները սպառողի դատին են ներկայացնելու ոլորտի նորարարությունները: Այն լավ հարթակ է դառնալու ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման և նոր գործնական կապերի ստեղծման համար:

Ցուցահանդեսի էությունը և նպատակը հասարկությանը ներկայացնելու և հետաքրքրված մարդկանց իրազեկելու համար անհրաժեշտ է իրականացնել նաև ճիշտ մարքեթինգային քաղաքականություն: Այս պատճառով ցուցահանդեսի կազմակերպիչները համագործակցում են Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» գովազդային ընկերության հետ: Երևանով արդեն իսկ շրջում է «Prom Expo»-ի կողմից կազմակերպված «Շինարարություն և Ինտերիեր - 2015»-ը ներկայցնող ավտոբուսը: Ավտոբուսը՝ իր յուրօրինակ տեսքով գրավում է բոլորի ուշադրությունը, այսպիսով տարածելով անհրաժեշտ ինֆորմացիան: