SEVEN լաունջ-ռեստորանում Shadoyan fashion ատելյեյի պաշտոնական բացմանը նվիրված երեկույթի հրավիրվածների թվում էր նաև դիզայներ Վահան Խաչատրյանը: Yerevannews.am-ը զրուցեց հայտնի դիզայների հետ:

Նախ ուզում եմ խոսել Գևորգի մասին որպես մարդ, որպես ընկեր: Ես Գևորգին վաղուց եմ ճանաչում, սկզբում որպես գործընկեր, իսկ հետո ընկեր: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ասպարեզում նա ամենաբարի ու ամենաազնիվ մարդկանցից մեկն է, և ես շատ ուրախ եմ, որ դեռ կան այսպիսի մաքուր մտածելակերպով մարդիկ:

Իսկ ինչ վերաբերում է Գևորգին որպես դիզայներ. շատ բարձր եմ գնահատում նրա ձգտումը, որովհետև աշխատում է առանց հոգնելու, միշտ նվիրված է իր գործին: Այն ձեռքի գործերը, որոնք Գևորգն է անում, բարձր նորաձևություն է և շատ բարձր է գնահատվում: Ցանկանում եմ, որ էլ ավելի ծաղկի, բարգավաճի, էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենա, իսկ ես միշտ պատրաստ եմ նրան յուրաքանչյուր հարցում աջակցել: Դեռևս չենք համագործակցել, քանի որ բավականին տարբեր են մեր ոճերը: