Մազերի «ծիածանային» գունավորումը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է գտնում նորաձևությանը խստորեն հետևողների շրջանում: Եթե նախկինում նման համարձակ քայլ իրենց թույլ էին տալիս միայն ամենաէպոտաժային արտիստները, ապա այսօր դա դարձել է համատարած: Իհարկե, նորաձևությունը մեր կյանքի անբաժան մասն է կազմում, սակայն եթե տվյալ իգական սեռի ներկայացուցիչն աշխատում է լուրջ գրասենյակում կամ զբաղեցնում է ղեկավարի պաշտոն, ավելի լավ է հավատարիմ մնալ դասական ոճին: