Մայիսի 10-ին, ժամը 11.53-ից մինչև 12.27-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 50 կայանից Արմավիրի մարզի Շենավան, Կողբավան, Վանանդ, Արտամեդ, Նոր Կեսարիա և Բերքաշատ գյուղերում իրականացվել է 9456 կրակոց, ժամը 14.10-ից մինչև 14.30-ը Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Արենի և Աղավնաձոր գյուղերում 4 կայանից իրականացվել է 606 կրակոց, 13.08-ից մինչև 13.21-ը Արագածոտնի մարզի Ձորափ գյուղում 6 կայանից` 496 կրակոց, ժամը 15.06-ից մինչև 15.48-ը նույն մարզի Արագածավան, Արտենի և Լուսակն գյուղերում 11 կայանից` 2043 կրակոց, ժամը 14.59-ից մինչև 16.12-ը Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Կողբավան, Տալվորիկ, Հացիկ, Արտամեդ, Շենիկ, Արևադաշտ և Արգինե գյուղերում 44 կայանից` 6159 կրակոց, իսկ ժամը 18.35-ից մինչև 19.33-ը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Գետափ, Արենի և Գնիշիկ գյուղերում 5 կայանից իրականացվել է 576 կրակոց: