Ապրիլի 17-ին Համազգային թատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ գրող Վահե Քաչայի համանուն վիպակի հիման վրա բեմադրված <<Գիշատիչների խնջույքը>> ներկայացուման պրեմիերան:

Մասնագետների և, առհասարական, բեմադրությունը դիտածների կողմից հնչեցրած արձագանքները միանշանակ խոսում են այն մասին, որ ներկայացումն իսկապես ստացված է և անշուշտ իրավունք ունի ապրելու ու իր տեղն ունենալու հայկական արդի թատրոնի բեմում:

Հեղինակի գործը տաղանդաշատ ու երիտասարդ ռեժիսոր Աշոտ Հակոբյանի, պրոդյուսերների, բեմանկարչի, դերասանների և մնացած մասնակիցների պրոֆեսիոնալ ու մանրակրկիթ աշխատանքի շնորհիվ պահպանել է առաջին հերթին իր յուրահատուկ լինելը, քանզի ներկայացման ընթացքում բարձրացվող համամարդկային թեման ցուցադրվում է անչափ հուրայատուկ տեսանկյունից:

Ի ուրախություն որակյալ ներկայացումների սիրահարներին պետք է նշենք, որ «Գիշատիչների խնջույքը» բեմադրության հաջորդ ցուցադրությունը լինելու մայիսի 19-ին ժամը 19:30-ին, :

Տոմսերը վաճառվում են Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տոմսարկղում: