Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին: Երգիչն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ նշելով.

«Երիտասարդ հայեր հինգ տարբեր աշխարհամասերից իրենց բախտն են փորձելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Ես հարազատաբար ողջունում եմ ձեզ և ամենալավը մաղթում: Յուրաքանչյուրի սիրտը ձեզ հետ է: Շառլ Ազնավուր»: