Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ:

Ինչպես տեղեկանում ենէ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը և փոխարտգործնախարարը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել:

Փոխարտգործնախարար Խալաֆովը նաև ընդգծել է, որ նման փաստերը հակասում են Ադրբեջանի և Ֆրանսիայի գործընկերային հարաբերություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ունեցած մանդատին՝ որպես համանախագահ երկիր:

Դեսպանը խոստացել է նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։