ԱՄՆ-ում պաշտոնական ներկայացուցիչները հրապարակել են մի շարք փաստաթղթեր, գրքեր, նամակներ, կազմակերպական ծրագրեր և տարբեր լեզուներով հրատարակություններ, որոնք ձեռք էին բերվել 2011թ-ին Պակիստանում Ուսամա Բեն Լադենի բնակարանին ներխուժման և նրա ձերբակալման ժամանակ։

Դրանք մինչ այսօր չէին հրապարակվել, որպեսզի մասնագետների կողմից խորապես ուսումնասիրվեն։

Հավաքածոյում գոյություն ունեն արաբերեն նամակներ, անգլերեն ռազմական գրքեր, թարգմանություններ, նրա կազմակերպության աշխատանքային ծրագրեր, նրանցից մի մասում նշումներ են եղել նաև Ֆրանսիայի մասին, ուր ուսումնասիրվել են ֆրանսիական բանակը, երկրի քաղաքական ու տնտեսական վիճակը։