1 տարի ընթացող համառ պայքարում Հայ – Ռուսական համալսարանը հաղթող ճանաչվեց Հայաստանի Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայում:

Ուսանողական լիգայի եզրափակիչ փուլում մրցում էին Հայ-Ռուսական համալսարանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան և Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը:

Ամբողջ խաղաշրջանի ընթացքում յուրովի հանդես եկավ Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, ով լիգային մասնակցում էր առաջին անգամ և զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը։

Հիշեցնենք, որ համալսարանը նաև հաղթեց ՈւՀԱ Ձմեռային գավաթը: