Այսօր՝ մայիսի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսեց նաև Սյունիքի մարզպետի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելը պատճառահետևանքային կապի օղակ է։

«Իհարկե, ես դատապարտում եմ ցանկացած նման արարք։ Սակայն դատախազությունը պարտավոր էր խորապես ուսումնասիրել պատճառները, նախքան հանդես կգար գնահատականներով»,- ասել է Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչու կրակողը կամ կրակողները չեն վստահել օրենքին: Քայլեր է պետք ձեռնարկել արդարադատության նկատմամբ հավատը վերականգնելու համար։