Մեզ էլ պաշտպանեք...

Փաստորե՞ն Եհովայի վկաները կարող են դուրսը կանգնել ու հոգեվորսությամբ զբաղվել, իսկ մենք խունկ վառելու իրավունք էլ չունե՞նք: Չեմ հասկանում բոլորը դրանց են պաշտպանում, իսկ մեզ ո՞վ պետք է պաշտպանի: Ես ՀՀ քաղաքացի եմ և դեմ եմ, որ որևէ Եհովայի վկաները հիվանդանոցների և ուսումնական հաստատությունների կողքերը կանգնեն ու հոգեվորսությամբ զբաղվեն: Առհասարակ, օրենքով հոգեվորսությունը արգելվում է. պատկան մարմիններ գործով զբաղվեք:

Չինաստանը համարյա թե Արցախը ճանաչում էր , որպես անկախ պետություն: Երեկ կեղծ լուրը միանգամից շրջանառվեց: Սա իր դրական ազդեցությունը կարող է ունենալ: Շատերը տեսան մարդկանց ռեակցան այդ լուրի նկատմամբ ու այսուհետ կարող են էլ ավելի լավ պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե լուրն իրական լինի: Նման քայլով Չինաստանը միանգամից կմեծացնի դերը մեր տարածաշրջանում, իսկ դա լուրջ փոփոխությունների առիթ կտա:

Սննդային թունավորուներին, սննդի վատ որակին ու նման բաներին վերջերս միայն ժողովուրդն է ուշադրություն դարձնում, իսկ այն կառույցը, որը պատասանատու է դրա համար, ոչ մի կերպ չի ուզում մատը մատին տա: ՍԱՊԾ-ում իմ կարծիքով այնքան պարապ են, որ միայն սուրճ են խմում, հետո այդ սուրճի բաժակի մեջ փորձում են տեսնել, թե հաջորդը, որ մանկապարտեզում երեխաները կթունավորվեն: կամ գործ արեք կամ էլ գնացեք տուն:

Մենք երկու դեպքում ենք ծուռ խփում՝
1. Մեկ ֆուտբոլի դաշտում՝ 2 մետրից,
2.Մահափորձ կատարելուց:
Հումորը հումոր, բայց կարծես՝ Մոսկվայի 90-ականները տեղափոխվել են Հայաստան: Ով, ոնց ու որտեղ հասցնում ա զենք ա բարձրացնում: Դե շարունակենք իրար վրա կրակենլ ու պոպուլիզմով զբավենլ, տենանք ուր կհասնենք:

Էդգար Խաչատրյան