ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց իր դպրոցական օրերի մասին: Նա նշեց, որ շատ լավ է սովորել դպրոցում, նույնիսկ 6-րդ դասարանից անմիջապես տեղափոխվել է 8-րդ: Պատգամավորը շեշտեց, որ ավարտել է թիվ 112 դպրոցը:

«Ես շատ չար եմ եղել դպրոցում, ցավդ տանեմ, ինձ շաբաթը երկու անգամ ծնող են կանչել»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես են անցկացրել «Վերջին զանգը», ինչքան գումար են հավաքել հարցերին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ազիզ ջան չեմ հիշում կոմունիստների ժամանակ էր, 25 տարի առաջ էր»:

Սամվել Ալեքսանյանը նաև ընդգծեց, որ ինքն էլ իր «Վերջին զանգին» այդ բեմում արտասանել է և նույնիսկ այսօր էլ էր ուզում արտասանել: