«Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար:

Խորհրդականի եկամուտները, մասնավորապես վերադարձրած փոխառությունները, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված վերադարձված գումարները, կազմել են 59 մլն 780 հազար դրամ: Բացի այդ՝ նա նաև աշխատավարձ է ստացել՝ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար, տարեկան այդ գումարը կազմել է 5 մլն 756 հազար դրամ: Բացի այս՝ Ալիկ Սարգսյանը հայտարարագրել է 25 մլն 847 հազար դրամի եկամուտ, որի բնույթն ու աղբյուրը չի հրապարակվում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին լուրեր տարածվեցին այն մասին, որ Ալիկ Սարգսյանը ցանկանում է վաճառել Ծաղկաձորում իր շքեղ առանձնատունը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: