Մայիսի 22-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Թիվ 15 շենքի բակում հայտնաբերվել է բնակարաններից մեկի բնակիչ Հ. Մ.-ի դին (ծնվ. 1945թ.): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: