«Գանձասար» Հալեպի պաշտոնական թերթը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Հալեպում տեղի է ունեցել «կոչ վերապրողաց» խորագրով մի ոգեկոչական հանդիսություն՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված։

Հանդիսության ընթացքում նաև «Այնթապի ստեղծագործություն» երկհատոր պատկերազարդ գիրքի շնորհահանդեսն է նշվել։

Գիրքը Պատրաստվել է Հալեպում, տպագրվել՝ Երևանի Տիգրան Մեծ տպարանում, հրատարակությունն էլ եղել է Հալեպի կրթասիրաց մշակութային միությանը և «փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամինը։