Լոնդոնի բնակիչ այս երիտասարդը զարմացրել է բոլորին ձեռքերի իր ճկունությամբ և արագ արձագանքելու կարողությամբ: Դենիելը և Էնջին մասնակցում էին հարսանեկան արարողության: Վերջում, երբ հարսը ավանդության համաձայն նետում է ծաղկեփունջը, Դենին, կարելի է ասել հենց Էնջիի ձեռքերի միջից «խլում» է այն: Տեսարանն իսկապես զվարճալի է, սակայն Էնջիի ապշահար դեմքը «վախեցնում» է Դենիին և նա կատարում է հաջորդ ֆուրորային քայլը՝ ուղղակի «փախչելով»: