Ինչպես արդեն հայտնել ենք՝ տեղի է ունեցել պայթյուն: Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Վաղարշապատի հիվանդանոցից Երևան է տեղափոխվել 3 հոգի:

Գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, գազալցակայանի սեփականատեր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբորորդին՝ նորից Արմեն Հակոբյանը գտնվում են Այրվածքաբանական կենտրոնում:

Այրվածքաբանական կենտրոնից YerevanNews.am-ին փոխանցեցին, որ երեքն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, Հակոբ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Արմեն Հակոբյանի վիճակը ծանր է, առկա է 40 տոկոս այրված՝ 20 վերին շնչուղիների, իսկ եղբորորդու վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 85 տոկոս այրվածք՝ 20 տոկոս վերին շնչուղիներ: Իսկ գազալցակայանի աշխատակցի մոտ առկա են 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ: 

Լուսանկարները՝ Shamshyan.com