Սովյալների քանակը աշխարհում անցկացվող հետազոտությունների ամբողջ պատմության մեջ 1-ին անգամ 800 հազարից քիչ է եղել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը՝ հիմնվելով ՄԱԿ արդյունաբերական անվտանգության ամենամյա զեկույցի վրա։

Այս հետազոտությունները ՄԱԿ-ն իրականացնում է 25 տարի շարունակ: Համաձայն տվյալների՝ աշխարհում քաղցած է մնում 795 մլն մարդ, որն էլ կազմում է մեր մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչ։

2012թ. այս թիվը կազմել է 870 մլն՝ երկրագնդի ամեն 8-րդ մարդը։ 25 տարվա ընթացքում սովյալների թիվը 261 միլիոնով պակասել է։