Հայ հեղափոխական բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում, չի հերքել լուրերը, թե Դաշնակցությունն առաջիկայում կարող է կոալիցիա կազմել իշխանության հետ:

«Քանի տարի է գրում են այս մասին: Մի օր էլ կարող է լինի, բայց քանի տարի է գրում են»,-ասել է Մարգարյանը՝ պատասխանելով առաջիկայում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ձևավորելու մասին հարցին:

«Ուշագրավ է, որ մինչ այս դաշնակցականները կտրականապես հերքում էին նման հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել ենք, կուլիսներում քննարկումներ են գնում ՀՀԿ և ՀՅԴ-ի միջև: Տվյալ դեպքում սակայն, բանակցությունների անքակտելի մաս են նաև սահմանադրական փոփոխությունները և հայ-թուրքական արձանագրությունները: ՀՅԴ-ն ասում է՝ եթե ՀՀ-ն անցի խորհրդարանական կառավարման համակարգի և ստորագրությունը ետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակից, իրենք կմտնեն կոալիցիա՝ 2 նախարար, 3 մարզպետ ֆորմատով»: