Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, Մայիսի 28-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 34/4 հասցեում գտնվող «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրի մոտկայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են ԲԿ-ներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են տաքսի ծառայության «BYD» մակնիշի L 3799 համարանիշի (վարորդ՝ 31-ամյա Լ. Ս.) եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 51 OP 555 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա Դ. Պ.) ավտոմեքենաները:

«BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 4-ամյա Ս. Օ.-ն, 40-ամյա Ա. Մ.-ն եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Պ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ս.Օ.-ի եւ Ա.Մ.-ի առողջականը վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: