Անահիտ Սիմոյանը, հագուստի դիզայնից զատ, որոշել է զբաղվել նաև կոշիկների դիզայնով և արտադրությամբ: Այդ մասին է վկայում նրա ֆեյսբուքյան էջում տեղադրած լուսանկարը, որում կարելի է տեսնել արդեն իսկ պատրաստի արդյունքը: Երգչուհին խոստանում է, որ շատ շուտով կներկայացվեն նոր և առավել հետաքրքիր մոդելներ: