Հաջորդ շաբաթ ՀՀԿ խմբակցությունը քննարկում կանցկացնի էլեկտրաէներգիայի սակագնի հարցով: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով քննարկմանը կհրավիրվեն էներգետիկայի համար պատասխանատու պետական գերատեսչությունների առաջին դեմքերը:

«Իհարկե, քննարկումը չի լինի միակողմանի: Մենք կներկայացնենք նաև մեր փաստարկները, կբանավիճենք, ինչու ոչ»,-ասել է Բաղդասարյանը:

Հարգարժան պարոնը անդրադառնալով  երեկ տեղի ունեցած ակցիային՝ այն համարում է անիմաստ՝ ասելով, որ փողոցում գոռալով հարց չի լուծվում:

Ըստ Բաղդասարյանի «Դա չի նշանակում, որ էնեկտրաէներգիայի հարցը մեզ չի հետաքրքրում: Պարզապես անհանգստանալ չի նշանակում դուրս գալ փողոց և բղավել»:

Հարգելի Վահրամ Բաղդասարյան, ժողովուրդը նոր չէ, որ բախվում է այս տիպի խնդիրների: 

Բնական է, որ  դուրս չէիք գա փողոց ու իր վաղվա օրն ավելի աղքատ պատկերացնող ժողովրդի կողքին կանգնեիք... մի երկու կոպեկը ձեզ ի՞նչ պիտի անի, փորներդ կուշտ, խիղճներդ էլ՝ չգիտե՜մ...

Հիշեցնենք, որ ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագին է սահմանված 41,85 դրամ մեկ կվ/ժամի համար (ցերեկային) եւ 31,85 դրամ գիշերային ժամերի համար: