Երեկ՝ հունիսի 1-ին, Սիսիանի Անգեղակոթ գյուղում զինվորական «Ուռալ» մակնիշի մեքենա է շրջվել, որում եղել են զինծառայողներ: Մեր տեղեկությունների համաձայն միջադեպի արդյունքում զինվորներից ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: 

Այս առիթով YerevanNews.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը: Նա նաև հավելեց, որ միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել, զինվորները լուրջ վնասվածք չեն ստացել: