Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Այս մասին հայտնում է Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Յուսուֆ Հալաչօղլուն:

Զրուցելով թուրքական «Յենի չաղ» պարբերականի թղթակցի հետ Յուսուֆ Հալաչօղլուն ասել է, որ նախագահ Էրդողանի դիպլոմը կեղծ է։ Հալաչօղլուն հիմնավորել է իր խոսքը՝ ասելով, որ Թուրքիայի նախագահ դառնալու անհրաժեշտ է 4-ամյա բարձրագույն կրթություն, իսկ Էրդողանի ուսումնառության հաստատությունը հիշյալ տարիներին եղել է 3-ամյա։

Դիպլոմի վրա նույնիսկ կնիք չկա: