Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ոչ այնքան հաջող հանդես եկած, նախագահ Թայիփ Էրդողանի հարազատ կուսակցությունը՝ «ԱԶԿ»-ն, նոր կառավարություն ձևավորելիս կհանդիպի մեծ խոչընդոտների: 

13 տարվա մեջ առաջին անգամ այս կուսակցությունը զրկվել է մեջլիսում խորհրդարանական մեծամասնությունից: «ԱԶԿ»-ին հաջողվել է ստանալ ընտրողների միայն 41% ձայներ

Սա նշանակում է, որ «ԱԶԿ»-ն ստիպված կլինի Խորհրդարան մտնել որպես փոքրամասնություն կամ կազմել կոալիցիա մեկ այլ կուսակցության հետ: 

Ուշագրավ է նաև, որ քրդական կուսակցությանը հաջողվել է հաղթահարել 10%-ի սահմանը և հայտնվել մեջլիսում: 

Սակայն, այս տարի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների մեզ համար ամենակարևոր փաստն այն է, որ խորհրդարանի անդամ են ընտրվել նաև 3 հայ: Սա աննախադեպ իրողություն է. Մարգար Եսայանը (AKP), Սելինա Տողան (CHP) և Կարո Փայլանը (HDP) ընտրվել են խորհրդարանի անդամ։ Սա մեծ և ծանր պատասխանատվություն է երեքի համար էլ։