Խորհրդարանական ընտրություններից հետո, առաջին անգամ հանրության մեջ երևացած Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը ահաբեկել է ընդդիմությանը՝սպառնալով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել,եթե մեջլիս անցած քաղաքական ուժերին 45 օրվա ընթացքում չհաջողվի ձևավորել կառավարություն..."Մենք թույլ չենք տա,որ երկրի առաջընթազը կանգնի վտանգի առաջ",-հոխորտացել է Ռ.Էրդողանը,որի ՀԱՐԱԶԱՏ "Արդարություն և զարգացում կուսակցությունը" պարտություն կրեց և զրկվեց մանձնյա կառավարություն կազմելու մենաշնորհից...

Հ.Գ.Կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահի այս ՍԱԴՐԻՉ հայտարարությունը ՆՊԱՏԱԿԱՅԻՆ է...Նա սրանով "Արդարություն և զարգացում կուսակցության" ԱՊԱԳԱ կոալիցիոն գործընկերոջը հասկացնել է տալիս,որ շատ ՄԵԾ զիջումների ՉՍՊԱՍԵՆ.եթե պետք լինի կցրի նորընտիր խորհրդարանը և նոր ընտրություններ կանցկացնի...

Ռ.Էրդողանն այս հայտարարությամբ նաև հասկացնում է ապագա կոալիցիոն գործընկերոջը կարճ ժամկետում ձևավորել նոր գործադիր իշխանություն...Իսկ հոգեբանական առումով,Թուրքիայի նախագահն իր կուսակիցներին և կողմակիցներին ցույց է տալիս,որ չնայած ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ՝տրամադրված է ՄԱՐՏԱԿԱՆ և ԱՆԶԻՋՈՒՆ...

Գագիկ Համբարյան