500-ից ավելի ստեղծագործություն՝ մեկ ձայնադարանում: Ձայնագրվել է կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, հոգևոր և գործիքային 100-ական աշխատանք: ՙՄշակութային վերածնունդ՚ հիմնադրամի ծրագրերից առաջինը ՙՀայկական ազգային երաժշտական գանձարան՚ մշակութային նախագիծն է, որի միջոցով առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու:
Նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը, պահպանել և փոխանցել սերունդներին:

Ծրագիրը կարևոր է հայաստանցիների, բայց հատկապես Սփյուռքի համար: Բազմաթիվ գաղթօջախներում գործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը այսուհետ կարող են անվճար ներբեռնել ու օգտագործել իրական ազգայինը:

Տեսանյութը՝ Atv-ի