Թբիլիսիի կենդանաբանական այգուց Ադրբեջանի սահման հասած պինգվինը «թաքնվել» է փրկարարներից, ովքեր մեկնել էին նրան որոնելու։ Հայտնում է Грузия Online-ը։

«Մեր աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և զննել ամբողջ տարածքը։ Սակայն, պինգվինին հայտնաբերել չի հաջողվել»,- հայտնել են կենդանաբանական  այգուց։

Երեկ հաղորդվել էր, որ ջրհեղեղի ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է Կարմիր կամրջի մոտակայքում։