Արմեն Ջիգարխանյանը հրաժարվել է Մոսկվայի իր թատրոնի տնօրենի պաշտոնից. ըստ հայազգի դերասանի պատճառը թատրոնի ֆինանսական վիճակն է:

Նա դարձել է թատրոնի նախագահ: Տնօրենների խորհրդի նիստում նա առաջարկել է տնօրենի պաշտոնը ստանձնի 34-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային:

«Ես առաջարկում եմ տնօրեն նշանակել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով երկար տարիներ աշխատում է թատրոնում ու գիտի աշխատակազմին:

Գիտեմ, որ նա կարդարացնի մեր վստահությունը»,-հայտարարել է Ջիգարխանյանը:

Դերասանը մեջբերել է, որ թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է ու կարիք ունի նոր տնօրենի:

 Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն`Վիտալին ապրում է Ջիգարխանյանի հետ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ բազմիցս Ջիգարխանյանի հեռախոսազանգերին պատասխանել է հենց Վիտալինան և ներկայացել որպես դերասանի մամուլի խոսնակ: