Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք դադարեցնում են նստացույցն Ազատության հրապարակում:

Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վաղը` hունիսի 30-ին հրավիրել են ասուլիս, որի ընթացքում կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների մասին: Չի բացառվում, որ որոշակի փոփոխություններ լինեն նախաձեռնության ղեկավար կազմում։  Ըստ Մաքսիմ Սարգսյանի, տուն գնալը պայմանավորված չէ այն քննադատություններով, որոնք հնչել են վերջին օրերին իրենց հասցեին:

«Ազատության հրապարակ գալու որոշումը կայացրել է ժողովուրդը, այնպես, ինչպես նստացույցը դադարեցնելու որոշումը»,- նշել է երիտասարդ ակտիվիստը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած ՀԾԿՀ որոշումը:

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։