Այսօր տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ իր գոհունակությունը հայտնեց համաժողովի անցկացման համար:

Վարչապետը նշեց, որ վերջին շրջանում կառավարության գործունեության վերաբերյալ և երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության առումով երկու միտում է նկատվում:

Առաջինը հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծումն է և տարածումը և երկրորդը՝ բոլոր խնդիրները արտաքին տնտեսական հարցերում՝ մեզանից չկախված հանգամանքները մեզ վրա բարդելը:

«Երկու մոտեցումներn էլ անընդունելի են»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի երկրում նվնվոցով տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չէ:

«Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների և ծրագրերի համար»,-ասաց նա և նշեց, որ տարածարջանային զարգացումները օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ: