Այսօր «Ոչ թալանին» նաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց պայքարը չի ավարտվել, իրենք չեն հանձնվել և շարունակելու են պայքարել:

Վերջին օրերին, երբ «Ոչ թալանին»-ը տեղափոխվեց Ազատության հրապարակ, իսկ այնուհետև հայտարարեց նստացույցի ավարտի մասին, համացանցը ողողվեց տարբեր կարծիքներով ու տեսակետներով:

Ոմանք նրանց ազգի դավաճան էին համարում, իսկ ոմանք էլ կարծում էին, որ այս քայլն իսկապես անհրաժեշտ էր և արդարացված: Ինչևէ, ցուցարարների ամբողջությունը բաժանվեց երկու մասի. նրանք, ովքեր մնացին Բաղրամյան պողոտայում, և նրանք, ովքեր նախընտրեցին հեռանալ: 

Այսօր կայացած ասուլիսի արդյունքում պարզ դարձավ, որ նախաձեռնության անդամները դուրս են եկել զգայական դաշտից և սկսել են ավելի շատ առաջնորդվել բանականությամբ: Զգայական պոռթկումները, իհարկե, շատ օգնեցին շարժման կայացմանը, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ և սկսել համախմբված պայքար, դրսևորել որոշակի դիվանագիտական ունակություններ: 

Իսկ, թե ուր կտանեն նախաձեռնության անդամներին «գործնական» քայլերը դժվար է ասել: Հուսանք, որ նրանց ազնիվ նպատակներն ու նկրտումները կպահպանվեն ...