Այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում քաղաքական է, այլ ոչ թե քաղաքացիական կամ ապաքաղաքական. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը :

Դժվար է ասել, թե ակցիայի մասնակիցներից քանիսին է սա դուր գալիս, բայց ակնհայտ է, որ Դավիթը երեկվանից փորձում է իր վրա վերցնել ակցիայի համակարգման գործընթացը:

Ամեն դեպքում, նկատի ունենալով Սանասարյանի ակտիվ դերը նաև այլ ակցիաների ժամանակ` տրամաբանական է, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշումների կայացման հարցում Սանասարյանը փորձելու է ազդեցություն ձեռք բերել:

Դեռևս վաղ է եզրակացնել, թե ինչ կտա ակցիայի քաղաքականացումը, դրական, թե բացսական աարդյունքների կբերի. այս փուլում միայն կարող ենք փաստել, որ քաղաքացիական անհնազանդության ակցիան թևակոխեց քաղաքականացված պայքարի փուլ:

Անի Սանոսյան՝ ֆեյսբուք