«Երևան ջուր» ընկերությունը փոշմանել է ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններիմատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնել վ այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է անփոփոխ թողնե սակագինը»,- նշվում է գրության մեջ: