«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:

Մեր տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հեղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտարարում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում