«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան:

Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում: Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել:

Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել: Մյուս կողմից էլ ժամանակը ցույց է տալիս, որ Բաղրամյան պողոտայում մնալը ոչ մի բան չի տալիս: Ցուցարարների հույսը այն է, որ ոստիկանությունը գործողություն կձեռնարկի, ինչը արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա: Ոստիկանությունը, սակայն, առայժմ հարձակման ցանկություն չի ցուցաբերում» ։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։