Աստիճանաբար սկսեց օրակարգ մշակվել, ամեն ինչ ինքնաբուխ էր և ջոցուն հաջորդող օրերին Սանիթեք-ի աղբամանները դարձան բարիկադ, այնուհետև հարթակ: Հայկական պարն ու երաժշտությունը Բաղրամյանում անասելի գեղեցիկ մթնոլորտ էին ստեղծել: Ամեն մեկը իր կարողացածի չափով օգնում էր կողքինին:

Պայքարի 2-րդ 3-րդ օրերին մի փոքր բանավեճ սկսվեց: Ընդունել նախագահի հրավերը, թե՞ ոչ թեմայով: Այստեղ կարծիքներն իրոք իրարամերժ էին: Իմ կարծիքով՝ ընդունելուց ոչինչ չէր կորի: Ընդահակառակը մի քանի օր շուտ կպարզվեր ամեն ինչ ու պայքարի հետագա ընթացքն ավելի ուրվագծված կլիներ: Ինչևէ եղավ այն ինչ եղավ:

Ունեցանք նաև փսեվդո աստղերի փսեվդո պայքարող կերպարների վառ արտացոլում: Մարդանց մի զանգված՝ «աստղ» կոչվող, այնտեղ էին սելֆի լինելու և ՖԲ-ում քոմենթվելու համար: Կային մարդիկ ովքեր այդ սելֆի կաստայից հայտնի են, բայց ավելի համեստ պահեցին իրենց ու ավելի նվիրված էին պայքարի ոգուն:

Շարունակելի....

Էդգար Խաչատրյան` facebook

Լուսանկարը ՝ ֆոտոլուր