Թուրքական «Hurriyet Daily News»-ը գրում է, որ Անիի հնամյա ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ուղղու վրա են:

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմել է փետրվարին և այժմ Անիի ավերակներն, այսպես կոչված «ժամանակավոր ցուցակում են»` մշտական ցուցակում հայտնվելու ճանապարհին:

Անին եղել է Բագրատունիների հարստության շքեղ մայրաքաղաքը։ Իր ճարտարապետության գեղեցկության շնորհիվ կոչվել էր «1001 եկեղեցիների և վանքերի քաղաք»։

Կարսի Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավարությունից ասել են, որ Անիի հայտի ընդունման դեպքում դա կլինի «Թուրքիայի 16-րդ նմուշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»: