Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։