ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում եղել է նաև Բաքվում հանդիպել Հեյդար Ալիևի որդու՝ Իլհամի հետ: հանդիպման ավարտին համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը հայտարարել է հետևյալը. «Եվրամիությունը վերահաստատում է իր մոտեցումը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներկայիս սահմաններով, նրա անկախությունը, ինչպես նաև ինքնիշխանությունը: Ավելին՝ Արցախի Հանրապետությունը նույնպես ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմաններով տարածքային ամբողջականությունը:
Իսկ Ադրբեջանի պահվածքը միտված է իրեն չճանաչելուն: Հոգեբուժական տերմինոլոգիայով դա ախտորոշվում է որպես հիսթերիա:

Դառնանք ասուլիսին: Ասուլիսի ժամանակ Ալիև կրտսերի հայտարարությունը ոչ միայն զավեշտ, այլ նաև նրա ցինիզմը նողկանք է առաջացնում: Ժողովրդավարության վերաբերյալ խոսում է մի մարդ, ով բանտերում է պահում բազմաթիվ լրագրողների ու իրավապաշտպանների, այն պատճառով, որ նրանք հրապարակավ քննադատում են Ադրբեջանի իշխանությանը (հովիվներին): Ժողովրդավարությունից խոսում է մի մարդ, ով քննադատում է Եվրոպային՝ մեղադրելով քսենոֆոբիայի մեջ: Ժողովրդավարությունից խոսում է մի մարդ, ով ազատ խոսքը մամլիչի տակ է պահում:

Վերջ ի վերջո ծիծաղելի է նաև այն, որ մեծ-մեծ փրթող Ալիևը նախորդիվ հայտարարում է, որ իրենց չի հրապուրում եվրոպական ինտեգրացիան, և այսօր էլ եթե ընտրության հնարավորություն լիներ, ապա իրենք կհրաժարվեին Եվրախորհրդին իրենց անդամակցությունից, իսկ այժմ նա Տուսկին ընդունում է բարձր մակարդակով քծնողական կեցվածք ընդունելով: Բա ո՞ւր մնաց այդ բարձրագոչ հայտարարությունը: Կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանն իրեն պահում է խռովկան երեխայի պես, նեղանում է ԵԽ-ից, իսկ Տուսկի այցը, ըստ նրանց, արդեն փոխում է իրերի դասավորությունը: Այդ մի ժեստը արդեն բավարար է, որպեսզի Ալիևը հետ վերցնի իր խոսքերը: Ցինիկ:

Ի դեպ նշենք, որ Ադրբեջանը միջազգային կառույցներից անդամկցում է ԵԽ-ին, ՄԱԿ-ում ունի իր ներկայացուցիչը, Իսլամական համերաշխությանը, Չմիավորման շարժմանը, Թյուրքական խորհրդին:

Վահագն Սարոյան-Facebook