Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են բանակաշինությանը և զինվորական դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: