Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 29-ին, ժամը 13.20-ին, Երևանի Վրացական փողոցի 8 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մարինե Խ.-ին, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով: