Այսօր ՌԴ դատախազությունը չի հաստատել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կողմից 700 հազար դոլար յուրացնելու մասին քրեական գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն՝ «այսօր դատախազը մեզ հայտնել է, որ Լ. Հայրապետյանի դեմ քրեական գործը վերադարձվել է ՔԿ՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով»,- ասել է փաստաբանը:

Սակայն հայ գործարարի նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեվթ»-ի վաճառքին ներգրավվածության համար: