«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է` Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգեւատրելու լուրը և սկսեց գովերգել նրան: ՙԵրբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է շատ ակտիվություն և շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման:

Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրի-գորյանի կողմից հուշամեդալի»,- ասաց Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի և «շատ դաստիարակված տղա է»: Հետաքրքիր է, եթե Սարգսյանը լիներ Զաքարյան կամ Բուդաղյան եղբայրների փոխարեն, նույնը կասե՞ր Տիգրան Խաչատրյանի մասին:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: