«Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են՝ տեսողությունը վերկանգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է:

Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով որպեսզի ցուցմունք տար և պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: